Aysor.am-ը գրում է.

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտի իրավունքների ենթադրյալ խախտման հարցով Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ, տեղեկացնում են ՄԻՊ լրատվական ծառայությունից: 

Դեպքի հրապարակայնացումից հետո անմիջապես կապ է հաստատվել երեխայի մոր հետ, նրա հետ տեղի է ունեցել առանձնազրույց Պաշտպանի աշխատակազմում: Հարցը քննարկվել է նաև Երևանի քաղաքապետարանի հետ և հասցեագրվել է համապատասխան գրություն: Քննարկում տեղի կունենա նաև դպրոցի տնօրինության հետ: 

Այս դեպքի, ինչպես նաև նկարագրված մյուս նմանատիպ դեպքերի լուսաբանման եղանակների, զանգվածային լրատվության միջոցներով դրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուսումնասիրությունը հնարավորություն է տվել վեր հանելու երեխայի իրավունքների ոտնահարման հանգեցնող խնդիրներ:

ՄԻՊ գրասենյակը լրագրողներին և սոցիալական ցանցերի օգտատերերին  հորդորում է երեխաների վերաբերյալ նյութեր հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահի առաջնահերթության սկզբունքով: Երեխայի մասնավոր և ընտանեկան կյանքը պետք է լինի առավելագույնս պաշտպանված:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել