Panorama.am-ը գրում է.

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը հնարավոր է տեղի ունենա դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին՝ Վիեննայում։ Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Դեռ օրը կամ ժամը ճշտված չեն, բայց այդպիսի հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերն էլ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, ապա, ՀՀ արտգործնախարարի խոսքով, եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական մաքսիմալիստ դիրքորոշումներից և վերահաստատել հանձնառությունը՝ հիմնախնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։

«Արդյոք Ադրբեջանը դա անում է։ Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն։ Արդյոք Ադրբեջանը դա անում է։ Նրանք կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Արդյոք Ադրբեջանը դա անում է։ Եռանախագահները կոչ են անում իրականացնել Վիեննայում և ոչ միայն Վիեննայում (այդ հարցի շուրջ  մենք խոսում ենք առնվազն վերջին 8 տարվա ընթացքում) միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։  Արդյոք Ադրբեջանն անում է դա։ Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մոնիթորինգային կարողությունները։ Իսկ ինչ է անում Ադրբեջանը։ Անում է ամեն ինչ, որ եթե անգամ շատ ձևական թվի ավելացում լինի,  ապա սահմանափակ լինեն մոնիթորինգային հնարավորությունները։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել