Մարդկությունը ստեղծել է սարքեր և հարմարություններ, որոնք հաղթահարում են ձայնի արագությունը, կարողանում են մարդկանց տեղափոխել լուսնի վրա և օգնում են հաղթահարել մահացու համաճարակները: Բայց մինչ այսօր մենք այդպես էլ չկարողացանք որսալ Լոխնեսյան հրեշին և հասկանալ կանացի տրամաբանությունը: Չխորանալով թեմայի մեջ՝ ուղղակի թվարկենք մի քանի տարօրինակ վարքագծային մոդելներ, որոնք տիպիկ են կանանց, և որոնցով կանայք փորձում են գրավել տղամարդկանց:

1. Նրանք անում են բացարձակ հիմար բաներ

Կանայք, չգիտես ինչու, հակված են իրենց ձևացնել պակաս խելացի, քան կան իրականում: Սովորական դարձած իմիջ՝ անօգնական և մի փոքր փութագար սիրունիկ, ով ամեն ինչին արձագանքում է կա՛մ մեղմ, կա՛մ բարձր ծիծաղով: Ինչ-որ պատճառներով նրանք կարծում են, որ այդպես կարող են գրավել տղամարդու ուշադրությունը և վերածել նրան հմայիչ արքայազնի:

2. Նրանք անմատչելիություն են խաղում

Ոչ մի դեպքում մի պատասխանեք հաղորդագրություններին անմիջապես, իսկ երբ նա հրավիրում է ձեզ զբոսնելու կամ ռոմանտիկ ընթրիքի, ասեք նրան, որ դուք զբաղված եք: Դուք շա՞տ եք ցանկանում զբոսնել այգում: Նրան հասկացրեք, որ ձեզ մոտ հյուրեր են եկել: Թող նա ավելի մեծ ջանքեր գործադրի, եթե իրոք հետաքրքրված է: Շարունակելով այդ կերպ՝ կինը ռիսկի է գնում, քանի որ, վերջին հաշվով, այդպիսի «խաղը» կարող է արքայազնին վերջնականապես զրկել մոտիվացիայից:

3. Նրանք չափազանց համառ են

Ձեզ դո՞ւր է գալիս նայել նրան և լինել նրա կողքին, և այդ պատճառով դուք օգտվում եք յուրաքանչյուր առիթից, որպեսզի հայտնվեք նրա կողքին: Դուք «պատահաբար» բախվում եք նրա հետ առևտրի կենտրոնում կամ այլ վայրերում, օրինակ՝ իր սիրելի փաբում: Եթե դուք բացահայտ արտահայտում եք սեփական հետաքրքրվածությունը, զգույշ եղեք: Անկախ նրանից, թե որքան ուրախ է նա ձեզ տեսնելիս, ձեր անընդհատ ներկայությունը նրա կողքին կարող է լրիվ հակառակ արդյունքին բերել: Չնայած ոչ մի աղջիկ չի սիրում լինել մերժված, շատերը նախկինի պես գործում են միևնույն սխալները:

4. Նրանք իրենց ձևացնում են այնպիսին, ինչպիսին չեն իրականում

Շատ կանայք, իմանալով իրենց տղամարդու հետաքրքրությունները, սկսում են իբր նույնպես ակտիվորեն հետաքրքրվել այդ նույն բաներով և զարմացնել նրանց իրենց գիտելիքներով: Լավ խորհուրդ․ եթե դուք այն աղջիկներից եք, ով պնդում է, որ սիրում է ֆուտբոլ, և դուք նույնիսկ գիտեք Մեսսիի և Ռոնալդուի անունը, բայց նախկինի պես գաղափար չունեք, թե որ ակումբում են նրանք խաղում, ավելի լավ է՝ մի փորձեք դառնալ ֆուտբոլային ֆանատ: Այդպիսի կանայք հաճախ դառնում են հումորի թեմա, որոնք տղամարդիկ պատմում են իրենց ընկերներին:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել