Panorama.am-ը գրում է.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նոյեմբերի 16-ին հրապարակել է «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» երկրորդ գործով վճիռը: Գործը վերաբերում է Ադրբեջանի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովին, որը ներկայումս ազատազրկված է՝ 2014թ.-ին զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվելու ու 7 տարի դատապարտվելու պատճառով:

Այս երկրորդ գործով Մամմադովը բողոք էր ներկայացրել ՄԻԵԴ՝ հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, 13-րդ հոդվածի՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, ինչպես նաև ներկայացվել է մի շարք բողոքներ 14-րդ ՝ խտրականության արգելում, 17-րդ հոդվածի՝ իրավունքների չարաշահման արգելում, հիմքերով:

Մամմադովի վերաբերյալ երկրորդ վճռով ՄԻԵԴ-ը միաձայն գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունք, խախտում:

ՄԻԵԴ-ը գտել է, որ տեղական դատարանները կամ չեն անդրադարձել կամ լուռ են մնացել Մամմադովին դատապարտելու համար կիրառված մի շարք ապացույցների անհամապատասխանության հարցերում՝ չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ առարկություններին, որ ապացույցները խեղաթյուրված են կամ խնդրահարույց:

Նշվում է, որ Մամմադովի դեմ ցուցմունքներ տված ոստիկանները հարցաքննվել են ցույցերից 5 ամիս անց: Մամմադովին դատապարտելու համար օգտագործված տեսանյութերից մեկում երևում են ցուցարարների միջև բախումներ, մինչդեռ մեկ այլ տեսանյութում հանգիստ վիճակ է՝ քիչ ցուցարարներով: Մամմադովի դեմ օգտագործվել են նաև նրա բլոգի ու սոցցանցերի գրառումները՝ ապացուցելու, որ նա պլանավորել էր զանգվածային անկարգություններ, որոնք, սակայն, ըստ ՄԻԵԴ-ի, «բռնություն հրահրող ոչինչ չեն պարունակում»: Նշվում է, որ հօգուտ Մամմադովի ներկայացրած ապացույցները սիստեմատիկորեն անտեսվել են՝ առանց պատշաճ պատճառաբանման:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել