«Այս տարվա պետական բյուջեով նա­խատեսված է 1 տրիլիոն 478 միլիարդ 331 միլիոն դրամ, որի մոտ 80 տոկոսը երեկվա դրությամբ արդեն ծախսվել է: Պաշտոնական տվյալներից «Ժողո­վուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկվա դրությամբ պետական բյու­ջեից ծախսվել է 1 տրիլիոն 175 միլի­արդ 846 միլիոն դրամ: Ըստ այդմ՝  պե­տական բյուջեում մնացել է 302 միլի­արդ 485 միլիոն դրամ: Տարվա ավար­տին դեռևս մեկուկես ամիս կա, բացի այդ՝ պետական բյուջետային ծախսերի մի զգալի մասն էլ հենց տարեվերջին է իրականացվում: Մի խոսքով՝ ամեն ինչ դեռ առջևում է:
 
Հիշեցնենք, որ պետական բյուջեի ինն ամիսների կատարողականի համա­ձայն՝ նշված ժամանակահատվածում ծախսվել է 953 միլիարդ 700 միլիոն դրամ: Այսինքն՝ վերջին մեկուկես ամ­սում պետական բյուջեից ծախսվել է մոտ 222 միլիարդ 146 միլիոն դրամ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել