«Հայաստանում վերջին ամիսներին ոչ միայն կարագն ու մսամթերքն են թանկացել, այլև դեղորայքը: ՀՀ ազ­գային վիճակագրական ծառայությու­նից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տարեսկզբի համեմատ՝ հանրապետու­թյան առողջապահական համակար­գում արձանագրվել է 2.1 տոկոսի գնաճ, իսկ միայն հոկտեմբերին՝ սեպտեմբերի համեմատ, գնաճը եղել է 0.1 տոկոս: Օրինակ՝ դեղագործական ապրանքներն ու բժշկական սարքավո­րումները թանկացել են 0.2 տոկոսով: Միայն դեղագործական ապրանքները թանկացել են 0.3 տոկոսով: Մասնա­գետների պնդմամբ՝ դեղագործական ապրանքների թանկացումը պայմա­նավորված է եվրոյի փոխարժեքի բարձրացմամբ, քանի որ դրանք հիմ­նականում ներկրվում են եվրոպական երկրներից: Սակայն այդ դեպքում ան­հասկանալի է դեղերի թանկացումը, քանի որ դրանց մի մասն էլ այլ երկրներից է բերվում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել