«ՀՀ ՊՆ-ի և ՀՀ գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում: Հոկտեմբերի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ զինվորական հոս­պիտալում 2015-2017թթ. ընթացքում պարբերաբար ապօրինի աբորտներ են իրականացվել, այն էլ մասնա­գիտական գործունեության հավաստագիր չունեցող անձի կողմից: Այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս կապակցությամբ ՊՆ-ում քննարկումներ են եղել, և հոսպիտալի պաշտոնատար անձինք նախարարության ղեկավարության են ներկայացրել թվեր ու փաստաթղթեր, որ ապօրինի ոչինչ չի եղել: Նաև նշվել է, որ այս գործով կին դատախազներից մեկը գինե­կոլոգ Տ.Թ-ի հետ խնդիրներ է ունեցել և վերջինիս գործունեության մասով սկսել է ստուգումներ իրականաց­նել: Դատախազությունից, սակայն, մեզ հետ զրույցում կին դատախազի՝ գինեկոլոգի հետ խնդիրներ ունենա­լու մասին լուրերը հերքեցին՝անվանելով բամբասանք»,- հա­ղորդում է «Ազատությունը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել