1994-ի օգոստոսին նախագահ Տեր-Պետրոսյանն իր կեցավայրում՝ ԱՄՆ նախագահի անձնական հյուրերի ընդունելությունների տանը, երեկոյան 9։45 ընդունել է ԱՄՆ կենտրոնական հետախուզության գործակալության տնօրեն Ջեյմս Վուլսիին։ Նախագահի այցի գրաֆիկում այդ հանդիպումը մատիտով է նշված, դրա համար էլ օգտագործում եմ «գաղտնի հանդիպում» եզրույթը, չնայած այն նախատեսված է եղել։ Վուլսին հանդիպման մանրամասները չի հիշում, միակ հույսս Տեր-Պետրոսյանն է, որ պատմի, թե ինչ էր Վուլսին ակնկալում ստանալ Տեր-Պետրոսյանից Սիրիայում՝ կապված հայկական համայնքի ներկայացուցիչներից մեկի գործունեության հետ,
որը ԱՄՆ անվտանգության համար սպառնալիք էր ոչ միայն Սիրիայում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում։ Հանդիպմանը, իմ տեղեկություններով, հայկական կողմից մարդ չի մասնակցել։ Պատմական տեղեկատվության միակ կրողը նախագահ Տեր-Պետրոսյանն է։

Նկարում Տեր-Պետրոսյանի մեքենան է՝ կայանած Բլեյեր հաուսի դիմաց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել