«Արարատի մարզի մի շարք համայնք­ների ուսուցչական կոլեկտիվներից վերջին շաբաթներին ահազանգ ենք ստանում, որ մարզպետարանը կրճա­տել է դասղեկների աշխատավարձերը: Հիշեցնենք, որ դասղեկական դասա­րան ունեցող ուսուցիչները, բացի աշ­խատավարձից, ստանում են նաև հա­վելյալ 22 հազար դրամ, սակայն մարզի տարբեր դպրոցներում տարբեր մոտե­ցում է դրսևորվել: Օրինակ՝ Արտաշատ քաղաքի որոշ դպրոցներում այդ թիվը նվազեցրել են՝ դարձնելով մինչև 6 հազար, իսկ որոշ գյուղերում կրճա­տել են կիսով չափ: Մարզպետարանի համապատասխան վարչությունից այս փոփոխությունը բացատրել են բյուջեի սղությամբ: Արարատի մարզպետարա­նի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանն այս առիթով մեր հարցը լսելուց հետո բորբոքվեց. «Չարաչար սխալվում են, էդպիսի բան չկա: Ուրեմն հար­ցազրույցի համար եկեք ինձ մոտ, հեռա­խոսով ոչ մի բան հայտնելու իրավունք չունեմ Ձեզ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել