Բարբի տիկնիկը, թերևս, ամենահանրահայտն է աշխարհում: Միլիոնավոր աղջիկների համար այն հանդիսանում է գեղեցկության իդեալ: Շատ աղջիների երազանքն է նմանվել այս կերպարին, և այդ հարցում օգնության է հասնում պլաստիկ վիրահատությունը: 

Այս անգամ իր երազանքն իրականացրել է Լեհաստանի բնակչուհի 26-ամյա Անելլան: Նա ճարտարապետ է և ամբողջ վաստակած գումարը ծախսում է վիրահատությունների վրա: Ամեն ինչ սկսվել է քթի վիրահատությունից։ Նա չի էլ մտածել մարմինը փոփոխելու մասին: Սակայն մեկ անգամ վիրահատվելուց հետո այլևս չի կարողացել դիմակայել գայթակղությանը: Վիրահատությունների ամբողջական գումարը կազմել է 40.000$: Հարցազրույցներից մեկում, սակայն, Անելլան ասել է. «Ես չէի ցանկանում նմանվել տիկնիկի, ամեն ինչ ինքնաբերաբար է ստացվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել