operativ.am-ը գրում է 

Ֆինլանդիայի դատարանը դատապարտել է երկու գեյ զույգ ներկայացած ռուսներին, ովքեր սեպտեմբերի վերջին իրենք իրենց դանակով վնասվածքներ են հասցրել Հելսինկիում երկրի կառավարության շենքի աստիճաններին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Երիտասարդները դատապարտվել են 30 օրվա պայմանական ազատազրկման և պարտավոր են վճարել  յուրաքանչյուրը 80-ական եվրո տուգանք:

Տղամարդիկ ներկայացել են ֆիննական պաշտոնյաներին կեղծ անուններով և ապաստան խնդրել, պատճառաբանելով, որ իրենց հայրենիքում իրենք ճշման և հետապնդման են ենթարկվում իրենց սեռական կողմնորոշման համար:

Ռուսական հատուկ ծառայությունը հայտնաբերել է կեղծարարների իրական անձնագրերը:

Տղամարդիկ իրենց դանակահարել են որովայնի շրջանում կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 22-ին: Նրանք հոսպիտալացվել էին: 

Վերջինները մեղադրում էին Ֆինլանդիայի իշխանություններին չհասկացված լինելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել