Յուրաքանչյուր կին երազում է լինել գեղեցիկ և խնամված։ Ինչ լավ է, որ դրա համար պետք չէ ծախսել ահռելի գումարներ։ Այն, ինչ ձեզ հարկավոր կլինի, միշտ ձեր ձեռքի տակ է։

1. Այտուցվածությունն արագ վերացնելու և երեսին թարմ տեսք հաղորդելու հարցում կօգնի աղի թուրմը։

Լուծեք աղը ջրում (լուծույթը պետք է շատ պինդ լինի), թրջեք սրբիչը և դրեք ձեր երեսին։

2․ Շրթունքներն ավելի մեծ և հմայիչ դարձնելու համար ձեզ հարկավոր կլինի շրթունքների հասարակ յուղ և ատամի խոզանակ։

 Հանդիպումից առաջ քսեք յուղը շրթունքներին և նուրբ մերսեք դրանք ատամի խոզանակով մեկ րոպե շարունակ։

3. Ձիտապտղի յուղը ձեր մաշկը կդարձնի թավշյա և փափուկ։

Ձիթապտղի յուղը կօգնի մաքրել մաշկը և այն դարձնել նուրբ ու թավշյա։ Տաք սրբիչը 10 րոպեով դրեք ձեր երեսին, որից հետո դեմքը 7 րոպե մերսեք յուղով։ Լավագույն արդյունքի համար կրկնեք 4-5 օրը մեկ։

4. Բորբոքված մաշկից ազատվել հարցում կօգնի բուժիչ մեղրը։

Որպեսզի ազատվեք պզուկներից, քսեք մի կաթիլ մեղր դրանց վրա և թողեք 15 րոպե։ Հետո լվացեք տաք ջրով։ Այն մի քանի անգամ կփոքրանա, և դուք կկարողանաք այն ավելի հեշտ շպարել։

5. Աչքի կաթիլները կօգնեն ազատվել երեսին հայտնված բշտիկներից։

Թրջեք բամբակը աչքի կաթիլներով և այն մի քանի րոպե դրեք սառնարանը։ Հետո դրանով մաքրեք երեսը։ Բշտիկները համարյա անտեսանելի կդառնան։

6. Շպար հանելու հեղուկ՝ ձեր ձեռքերով։

Խառնեք ձիթապտղի յուղը մաքուր ջրի հետ 1։3-ի հարաբերությամբ, և հեղուկը պատրաստ է։ Օգտագործելուց առաջ թափ տվեք այնպես, որ բաղադիչները խառնվեն։

  

7. Բանանից դիմակ մազերի համար

Դիմակի համար ձեզ անհրաժեշտ է բանան, ձու, մեկ ճաշի գդալ մեղր և կես բաժակ մուգ գարեջուր։
Խառնեք այս բաղադրիչներն այնքան, մինչև վերածվեն համասեռ զանգվածի։
Քսեք մազերին և թողեք 2-3 ժամ։ Հետո լվացեք տաք ջրով։

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել