168․am-ը գրում է 

Տատիկներն ու պապիկները վտանգի են ենթարկում իրենց թոռներին՝ նրանց գերսնելով եւ զերծ պահելով չափից ավելի ֆիզիկական բեռնվածությունից: Այս եզրակացությանն են եկել Գլազգոյի համալսարանի Բժշկական հետազոտությունների խորհրդի Հանրային առողջապահության բաժանմունքի մասնագետները:

Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակված են PLOS One հանդեսում։ Ուսումնասիրելով այս թեմային նվիրված 56 հետազոտություններ՝ փորձագետները եկել են այն եզրակացության, որ տատիկների ու պապիկների կողմից չափից ավելի մեծ հոգատարությունը հանգեցնում է այն բանին, որ թոռները տարիների հետ սկսում են տառապել ավելորդ քաշից եւ լուրջ հիվանդություններից:

Տատիկներն ու պապիկները շատ են վախենում, որ թոռնիկը կամ թոռնուհին կարող են կորել փողոցում, ուստի հաճախ նրանց թողնում են «տնային կալանքի» տակ՝ սահմանափակելով նրանց ակտիվությունը, ասում է Երեխայի զարգացման հիմնադրամի աշխատակից Թեմ Ֆրայը: Ուսումնասիրողները նաեւ պարզել են, որ շատ մեծահասակներ հաճախ ծխում են իրենց թոռների ներկայությամբ:

«Երեխաների մոտ շարունակաբար ծխելը կամ նրանց ինչ-որ բանով հյուրասիրելը մեծացնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը նրանց աճի համեմատ»,-պնդում է դոկտոր Ստեֆանի Չեմբեռսը, որը գլխավորում է հետազոտությունը: Այդուամենայնիվ, բժիշկներն ընդունել են հուզական մակարդակով մտերիմ հարաբերությունների կարեւորությունը երեխաների եւ նրանց տատիկների ու պապիկների միջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել