sputnikarmenian.am-ը գրում է

ղջնակը փրկվել է L-410 ինքնաթիռի կործանումից ՌԴ Խաբարովսկի երկրամասում հիմնականում շնորհիվ նրա, որ կապված էր ամրագոտով։ Այդպիսի եզրահանգման է եկել երկրամասի նահանգապետ Վյաչեսլավ Շպորտը, որը եղել է դեպքի վայրում։

Չորեքշաբթի տեղական ժամանակով 13։00-ին (Մոսկվայի ժամանակով՝ 6-ին) վայրէջք կատարելիս «Խաբարովսկ-Նելկան» ուղերթ կատարող L-410 ինքնաթիռը կործանվել է։

Ինքնաթիռում երկու օդաչու է եղել և հինգ ուղևոր։ Վեցը մահացել են։ Հրաշքով փրկված Ժասմինը թռչում էր տատիկի մոտ։Նա մոր հետ չի եղել, երեխային ուղեկցում էր  սոցաշխատող Օլգա Լապոնիկովան, որը նույնպես զոհվել է։

«Այն մարդը, որը հանել է երեխային պատմում էր, որ նա կիպ ամրակցված էր նստարանին, և դա որոշիչ գործոն է եղել աղջնակի ողջ մնալու համար։ Նրան ուղեկցող կինը ճիշտ էր կիրառել ամրագոտին, ինչպես պահանջում են անվտանգության կանոնները։ Հետո ամեն ինչ եղել է հանգամանքների բերումով»,- ասել է Շպորտը։


ամբողջական նյութը կարդացեկ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել