Այսօր ամբողջ օրը խոսվեց Ապրիլյան պատերազմին զոհ գնացած հերոսներից մեկի՝ Ռոբերտի մասին: Գրեթե բոլորն էլ գեղեցիկ խոսքերով, Ռոբերտի նկարներով հեղեղեցին համացանցը...

Ռոբերտը մի խոսք է ասել՝ այս հողի համար արյուն է թափվել, ով այս հողը հանձնի, նրա...

Ռոբերտի խոսքՆ ուղղված չի եղել միայն նրանց, ովքեր բանակցում են, ուղղված չի եղել նրանց, ովքեր թուղթ են ստորագրում, Ռոբերտի խոսքՆ ուղղված է նաև նրանց, ովքեր մտածված չեն գնում այն դիրքը պահելու, որի համար զոհվեց Ռոբերտը, ովքեր Հայոց բանակում չծառայելու տարատեսակ մեթոդների են դիմում՝ այդպիսով դառնալով այն թուլացնող ու հող հանձնող օղակը, որի մասին ասել է հերոս Ռոբերտ, ասել են ՏՂԵՐՔԸ...

Հավերժ փառք ձեզ, տղերք, դուք մեր մեջ մնալու ենք այնպես լուսավոր, այնպես երիտասարդ, ինչպիսին որ ձեր լուսանկարներում եք։ Ռոբերտին, Արմենակին և մնացած բոլոր տղերքին մենք պարտք ենք, պարտք ենք, քանի որ թե՛ հավերժի ճամփորդ դարձած տղերքի կյանքի գնով, թե՛ այդ օրերին կյանքի, մահի ու հայրենիքի համար կռիվ տվող տղերքի արյան գնով մեզ երկրորդ անգամ նվիրեցին այս սահմաններով Հայրենիք։ Պատիվ ունեմ... Հաղթել ենք ու ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել