168.am-ը գրում է.

Առաջարկվող միջոցները կօգնեն կարճ ժամանակահատվածում ազատվել բշտիկներից, որոնք առաջանում են ամենատարբեր պատճառներով։ Կարող եք ընտրել դրանք՝ ըստ նախընտրության և հասանելիության։

Fithacker.ru-ն երեք միջոց է առաջարկել։

Առաջին մեթոդ. բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ բրնձի ալյուր
  • 1 պտղունց քրքում
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ։

Օգտագործման եղանակը

  • Բոլոր բաղադրիչները խառնեք տարայում։
  • Դեմքը 5 րոպեի ընթացքում մաքրեք տաք սրբիչով։
  • Ստացված խառնուրդը քսեք դեմքին, լվացեք 4 րոպե անց։

Երկրորդ մեթոդ. բաղադրիչներ

  • 1 ճաշի գդալ կերակրի սոդա
  • կես ճաշի գդալ ջուր։

Օգտագործման եղանակը

  • Լավ խառնեք բոլոր բաղադրիչները։
  • Դեմքը 5 րոպեի ընթացքում մաքրեք տաք սրբիչով։
  • Քսեք դեմքին, լվացեք 10 րոպե անց։

Երրորդ մեթոդ. բաղադրիչներ

  • 2 ճաշի գդալ բրնձի ալյուր
  • 1 ճաշի գդալ կաթ
  • 1 ճաշի գդալ մեղր։

Օգտագործման եղանակը

  • Բոլոր բաղադրիչները խառնեք։
  • Դեմքը մաքրեք տաք սրբիչով։
  • Քսեք դեմքին։ Լվացեք 10 րոպե անց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել