Azatutyun.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր քվեարկության են դրվելու Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննության հարցով երկու իրարամերժ բանաձևերի նախագծեր, որոնք կազմել են Միացյալ Նահանգները և Ռուսաստանը:

ՄԱԿ-ի քննիչների և քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետների համատեղ հետաքննությամբ պարզվել է, որ Սիրիայի պետական բանակն ապրիլին «զարին» տեսակի թունավոր գազ է կիրառել:

Հետաքննող խմբի լիազորություններն այսօր կեսգիշերին սպառվում են, և դիվանագետների փոխանցմամբ՝ Ռուսաստանն, ամենայն հավանականությամբ, արգելանք կդնի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու Միացյալ Նահանգների առաջարկի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել