Panorama.am-ը գրում է.

Պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է համանախագահող երկրների արտգործնախարարների՝ այս դեպքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջանային կայանալիք այցը և ակնկալում, որ այն դրական ազդեցություն է թողնելու։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Խոսել Արցախյան հակամարտության բուն կարգավորման մասին՝ հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կոշտ, հայատյաց քաղաքականությունը՝ շատ վաղաժամ է։ Հակամարտության կարգավորումը պետք է դիտարկել երկու հարթությունում՝ մեկը բուն կարգավորում, մյուսը՝ խաղաղության և կայունության պահպանում։ Բուն կարգավորման տեսանկյունից դժվար թե ինչ-որ բան փոխվի»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։

Դավիթ Բաբայանը հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծր, ազգայնամոլական ելույթները, որոնք լուրջ բեկման ակնկալիք գրեթե չեն թողնում։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեյարովի դեկտեմբերին սպասվելիք հանդիպմանը՝ Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները նպաստում են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։

«Տարածաշրջանում խաղության պահպանումը շատ կարևոր է՝ հատկապես հաշվի առնելով, որ աշխարհում բավականին լարված իրավիճակ է։ Մենք տեսնում ենք, թե տարբեր տարածաշրջաններում ինչպիսի պայքար է ընթանում, պայթյունավտանգ զարգացումներ են տեղի ունենում Մերձավոր Արևելքում, Հարավարևելյան Ասիայում։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել