Մարդկանց մոտ ձևավորված է այնպիսի կարծրատիպ, որ ուսուցչի ասած ցանկացած փաստ անվերապահորեն ճիշտ է։ Սակայն շատ հաճախ պարզվում է, որ չի կարելի հավատալ ուսուցչի ասած ամեն ինչին՝ հատկապես, եթե խոսքը պատմական փաստերի մասին է։

BlogNews-ը Ձեզ համար հավաքել է դպրոցներում ուսուցանվող ամենատարածված փաստերը, որոնք պարզապես անհեթեթություններ են։

Նապոլեոնը կարճահասակ էր


Նապոլեոն Բոնապարտը շատ հաճախ նկարագրվում է որպես շատ կարճահասակ մարդ։ 1821 թվականին՝ իր մահվան պահին, Նապոլեոնի հասակը 157սմ էր։ Սակայն ժամանակակից չափման միավորների համաձայն՝ դա հավասար է 170սմ-ին, ինչը բավականին բարձր հասակ է 1800-ական թվականների մարդկանց համար։

Մարդիկ սերում են շիմպանզեներից


Այս տեսությունն այնքան տարածված է, որ ոչ ոք հարցականի տակ չի դնում այն, սակայն իրականում թե մարդիկ և թե կապիկները սերում են նույն նախահորից, որն ապրել է մոտ 25 միլիոն տարի առաջ։ Դա նշանակում է, որ մենք չենք սերում կապիկներից, սակայն ԴՆԹ-ի առումով 90% նմանություն ունենք։

Թոմաս Էդիսոնը հայտնաբերել է լամպը


Նորարար Թոմաս Էդիսոնը հայտնի է աշխարհին որպես լամպը ստեղծող գիտնական։ Եվ չնայած որ նա հիանալի գիտնական էր, լամպի հայտնագործությունը նրանը չէ։ Էդիսոնից 25 տարի առաջ՝ 1854 թվականին, գերմանացի մեխանիկ Հենրի Գոեբելը ստեղծել էր պատմության առաջին լամպը, սակայն չկարողանալով ստանալ հայտնագործության պատենտային իրավունք՝ նա այդպես էլ չկարողացավ պայքարել Էդիսոնի պնդման դեմ։

Մենք օգտագործում ենք մեր ուղեղի 10%-ը


Այս պնդումը տարածված է ոչ միայն դպրոցներում, այլև հոլիվուդյան ֆիլմերում, որտեղ հերոսները սուպերհնարավորություններ են ստանում՝ ակտիվացնելով ուղեղի 100%-ը։ Սակայն գիտնականները վաղուց ապացուցել են, որ դա պարզապես միֆ է։ Իրականում մենք մշտապես օգտագործում ենք ուղեղի գրեթե 100%-ը, և եթե վնասեք ուղեղի նույնիսկ 1%-ը, ապա հետևանքներն անուղղելի կլինեն։

Երակային արյունը կապույտ է թարմ թթվածնի պատճառով


Երբ նայում ենք մեր մարմնին, տեսնում ենք կապույտ երակներ, սակայն դա չի նշանակում, որ դրանց միջով հոսող արյունը նույնպես կապույտ է։ Իրականում երակների նման գույնը պարզապես տեսողական խաբկանք է, որն առաջանում է երակների՝ մաշկի տակ լինելու պատճառով, իսկ արյունը, միանշանակ, կարմիր է։

Նյուտոնը հայտնաբերեց ձգողականության ուժը, երբ խնձորն ընկավ նրա գլխին


Նյուտոնն այդ պահին եղել է խնձորի ծառի մոտակայքում, սակայն ոչ մի խնձոր չի ընկել նրա գլխին։

Վան Գոգը կտրել է իր ականջը, քանի որ հոգեկան խանգարում է ունեցել


Շատ մարդիկ գիտեն, որ Վան Գոգը կտրել է իր ականջը հոգեկան շեղման պատճառով, սակայն իրականում վնասվել է նրա ականջի միայն մի փոքր հատվածը, իսկ վնասի պատճառն էլ նկարիչ Գոգենի հետ կռիվն է եղել, ում հետ վերջինս պայմանավորվել է գաղտնի պահել պատահարը՝ իրենց ընկերությունը չփչացնելու համար։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել