Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարն աճուրդում վաճառվել է 400 մլն դոլարով, ինչը բացարձակ ռեկորդ է դարձել աճուրդներում արվեստի գործերի վաճառքի պատմության մեջ։ Այս մասին ասվում է Christie’s աճուրդի տան կայքում։

Կտավի մեկնարկային գինը կազմել է 100 մլն դոլար։ Առաջին հիշատակումները «Աշխարհի փրկչի» մասին թվագրվում են Անգլիայի թագավոր Կառլ I (1600–1649) թագավորի ժամանակներին։ Համարվում է, որ նկարը գտնվել է նրա հավաքածուում։

Այնուհետև 1763 թվականին նկարն աճուրդի է դրել Բուքինգեմյան կոմսի անօրինական որդի Կառլ Շեֆիլդը։ Դրանից հետո կտավն անհետացել է մոտ 150 տարի, այնուհետև այն հայտնվել է Անգլիայի հարուստ մարդկանցից մեկի՝ Ֆրեդերիկ Կուկի հավաքածուում, մի քանի անգամ վերավաճառվել։

Ենթադրաբար կտավը ստեղծվել է 1500 թվականին։ Ներկայում աշխարհում մնացել է Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող 20 նկարից ոչ ավելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել