Թուրքական Bravo Tekstil ընկերության աշխատակցուհիները հագուստ են արտադրում Zara, Mango և մի քանի այլ հայտնի բրենդների համար, հայտնում է Vesti-ն։

«Ես կարել եմ սա Ձեզ համար, սակայն ինձ դրա համար չեն վճարել»,-նման գրություններ են գնորդները նկատել Ստաբուլում վաճառված հագուստի գրպաններում դրված պիտակների վրա։

Ընկերությունը սնանկացել է 2016 թվականի հուլիսին։ Աշխատողներին պարտք են 3 ամսվա աշխատավարձ և հավելյալ փոխհատուցում աշխատատեղի կորստի համար։

Դերձակներից մեկը պատմել է, որ ընկերության ղեկավարությունն անհետացել է, այդ իսկ պատճառով ինքն ու իր գործընկերներն այլ ելք չեն ունեցել, հանրության ուշադրությունը գրավելուց բացի։

Նրանց դա հաջողվել է, քանի որ սոցցանցերի օգտատերերը, ովքեր գտել են գրությունները, սկսել են ֆլեշմոբ (#BravoIscileriIcinAdalet)։

Առցանց միջնորդագրին, որտեղ մարդիկ պահանջում են վճարել դերձակներին, աջակցել է ավելի քան 270 հազար մարդ։

Zara-ն իր հերթին հայտարարել է, որ Bravo-ի պարտքերը մարվել են, իսկ նրանց համար, ում դեռևս ֆինանսական օգնություն է հարկավոր, գործում է հիմնադրամ՝ 210 հազար եվրոյով։

Ընկերության արհմիությունում հայտարարել են, որ հիմնադրամը կարող է փակել վնասների միայն 25 տոկոսը, այդ իսկ պատճառով ցույցերը կարող են շարունակվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել