Emirates ավիաընկերությունը Thales հաղորդակցական ընկերության հետ համատեղ խոստացել է 2020 թվականին մի քանի անգամ մեծացնել համացանցի արագությունն իր չվերթներում։ Դա հնարավոր կդառնա տվյալների փոխանցման GX Aviation տեխնոլոգիայի ներդրման շնորհիվ։

Ավիաընկերության հայտարարությամբ՝ արագությունը կհասնի 50 Մբիտ/վ-ի։ Համապատասխան համաձայնագրի՝ նոր ցուցիչներով կհանդերձվեն 150 Boeing 777X ինքնաթիռներն ու 165 Boeing 777 s-երը։

Emirates-ի հայտարարությամբ՝ վերջին մի քանի տարիներին օդային Wi-Fi-ի վրա իրենք ծախսել են ավելի քան 200 մլն դոլար։ Ըստ վիճակագրության՝ ծառայությունից ամսական օգտվում է Emirates-ի մոտ 800 հազար հաճախորդ։

Ավիաընկերությունների մեծ մասի ինքնաթիռներում Wi-Fi-ի միջին արագությունը 7-12 Մբիտ/վ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել