Նուսրեթ Գյոքչեին հավանաբար բոլորդ էլ ճանաչում եք․ նա համացանցում «Salt Bae» կեղծանվամբ հայտնի խոհարարն է։ Ամեն ինչ սկսվեց, երբ ինստագրամյան իր էջում ազգությամբ թուրք խոհարարը հրապարակեց մի տեսանյութ, որում միս է կտրատում, ապա այն գեղարվեստորեն համեմում աղով։

Այդ օրվանից սոցցանցերի օգտատերերը նրան կնքեցին «Salt Bae» կեղծանվամբ։ Նրա հրապարակած առաջին տեսանյութը դիտվել է ավելի քան 10 միլիոն անգամ։

«Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ»,- ասում է Նուսրեթը։ Նա անգամ հանդիպել է Լեոնարդո ԴիԿապրիոյին և ցուցադրել իր խոհարարական հնարքները։

Image result for Salt Bae with dicaprio

Գյոքչեի ռեստորանը երբեք հաճախորդների պակաս չի ունենում։ «Կարծում եմ, որ ուտելիք պատրաստելու իմ յուրահատուկ ձևն է մարդկանց գրավում»։

34-ամյա խոհարարը Nusr-et սթեյքհաուսի սեփականատերն է։ Ցանցը ռեստորաններ ունի Թուրքիայում, Դուբայում և Աբու Դաբիում։ Շուտով Nusr-et սթեյքհաուսներ կբացվեն նաև Լոնդոնում, Բեռլինում և Նյու Յորքում։

Image result for nusr-et

«Մանկությունս աղքատության մեջ է անցել։ 14 տարեկանից սկսել եմ աշխատել։ Մի մսավաճառի մոտ աշխատում էի որպես օգնական, այն էլ՝ շաբաթական 13 ժամ։ Բայց այսօր էլ շատ բան չի փոխվել իմ կյանքում․ էլի աշխատում եմ վաղ առավոտից մինչ ուշ երեկո»։

Բացի ռեստորանների ցանցից՝ Նուսրեթ Գյոքչեն ունի ևս 8 բիզնես, որոնցում աշխատում է ընդհանուր առմամբ 600 մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել