Yerkir.am-ը գրում է.

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստան կայցելի նոյեմբերի 21-ին:Այդ մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա նշել է , որ նախատեսված է Լավրովի հանդիպումը ՀՀ ԱԳՆ ղեկավարի և ՀՀ նախագահի հետ:

Այցը նվիրված է ռուս-հայկական դիվանագիտական հարաբերություների հաստատման 25-ամյակին:

Զախարովայի խոսքով` նախատեսվում է խորհրդատվությունների 2018-2019 թվականների պլանի ստորագրում ՌԴ ԱԳՆ-ի և ՀՀ ԱԳՆ-ի միջև:

Երկկողմ հարաբերույթուններից բացի կողմերը կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել