Ժամանակի հետ մենք գիտակցում ենք, որ այլևս ֆիզիկական նախկին հատկությունները չունենք, ինչպես նախորդ տարիներին, և որ տարեցտարի մենք կորցնում ենք այնպիսի հատկություններ, ինչպիսին էլաստիկությունն ու օրգանիզմի արագ վերականգնումն է՝ երիտասարդության երկու բանալիները:

Սակայն մեղադրել միայն տարիքին ճիշտ չի լինի, որովհետև եթե օգտագործեք օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող սննդարար նյութեր, ապա կխուսափեք այնպիսի խնդիրներից, ինչպիսին հիշողության, տեսողության, լսողության կորուստն է:

Հիշողության կորուստը ոչ միայն տարիքի հետ առաջացող նշան է, այլև սխալ սնվելու հետևանք:

Այդ պատճառով մենք ձեզ կծանոթացնենք մի բաղադրատոմսի, որը կօգնի ձեզ պահպանել երիտասարդության գրավականը հանդիսացող հիշողությունը, տեսողությունը, լսողությունը և կայրի ավելորդ ճարպերը՝ ձեր մարմնին տալով առողջ և երիտասարդ տեսք:

Ահա մի միջոց, որը բարելավվում է տեսողությունն ու լսողությունը:

Բաղադրիչները

  • 2 ճ/գ դարչին
  • 3 ճ/գ մեղր
  • 3 կիտրոն
  • 125 գր ծովաբողկի արմատ
  • 2 սմ կոճապղպեղի արմատ

Պատրաստումը

Մաքրեք ծովաբողկը, ապա կոճապղպեղի հետ մանրացրեք այն բլենդերով: Այնուհետև կտրտեք կիտրոնները և ավելացրեք խառնուդին:

Շարունակեք շատ լավ խառնել, քանի որ պետք է ստանանք միաձույլ զանգված: Երբ դա վերջացնեք, ավելացրեք մեղրը և դարչինը և կրկին խառնեք: Դեղամիջոցը կարող եք պահել ապակե տարայի մեջ:

Օգտագործումը

Օգտագործեք այս ֆանտաստիկ միջոցը 1 բաժակից, օրական 2 անգամ, մոտավորապես 3 շաբաթ:

Այս ըմպելիքը կբարելավի ձեր ընդհանուր առողջությունը, դրա շնորհիվ մենք ոչ միայն կստանանք անհրաժեշտ սննդանյութեր ուղեղի բարենպաստ աշխատանքի համար, այլև կկարողանանք արագացնել նյութափոխանակությունը, այդ պատճառով էլ մենք, բնականաբար, կկարգավորենք մեր քաշը:

Բացի այդ՝ այս անհավանական բաղադրատոմսն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները:

Զգուշացում. օգտագործելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ և համոզվեք, որ այն չի վնասի ձեր առողջությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել