«Հայաստանի 2018 թվականի պե­տական բյուջեի նախագծով պաշտ­պանությանը հատկացված գումա­րը կտրուկ ավելացել է: Եթե 2016 թվականին պաշտպանության ոլոր­տին հատկացվել էր մոտ 201 մլրդ դրամ, ապա հաջորդ տարի նախա­տեսվում է 246 մլրդ: Աճը կազմում է ավելի քան 17 տոկոս:
 
Պաշտպանության նախարարության հատկացումների ավելացումն իշխա­նությունները շատ հեշտ են մոտիվաց­նում՝ խաղալով հասարակության հայ­րենասիրական զգացումների ու նաև վախերի վրա: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանի նախա­գահության տասնամյակում աճել է ոչ միայն բանակի, այլ նաև ուժային մյուս կառույցների ֆինանսավորումը: Նշված ժամանակահատվածում ոստիկանու­թյան ֆինանսավորումն աճել է 96 տո­կոսով, պաշտպանության ֆինանսա­վորումը՝  94 տոկոսով, իսկ ԱԱԾ-ինը՝ 60 տոկոսով:
 
Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ իշխանությունների մոտիվացիան եղել է ոչ այնքան երկրի անվտանգությունն ու պաշտպանությունն ամրապնդելը, որ­քան իրենց ամենահուսալի հենարան­ների համակարգային կշռի մեծացումն ու ինստիտուցիոնալ ամրապնդումը: Այս փաստարկի օգտին է խոսում այն հանգամանքը, որ մեր բանակն, ըստ էության, անպատրաստ էր Ապրիլյան պատերազմին, ինչի համար հատուցե­ցին տասնյակ երիտասարդներ՝ իրենց անձնվիրությամբ ու կյանքերով:
 
Երբ երկրի տնտեսությունը, ըստ էու­թյան, չի զարգանում, ինչի հետևան­քով էապես կրճատվում են կրթության, առողջապահության ոլորտների հատ­կացումները, սոցիալական ծախսերը, բայց ավելանում է ուժային սեգմենտի ֆինանսավորումը, ապա բովանդակա­յին հարթության վրա գործ ունենք միլիտարիզացված պետության կամ ոստիկանության հետ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել