«Հայաստանի ազգային պատկերաս­րահը դատի է տվել ՀՀ ֆինանսների Նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը:
 
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարվա մայիս և ապրիլ ամիսնե­րին ՀՀ ֆինանսների նախարարությու­նը ստուգումներ է իրականացրել Հա­յաստանի ազգային պատկերասրա­հում, հայտնաբերել, որ պետական բյու­ջեից հատկացված գումարները ճիշտ ճանապարհով չեն օգտագործվել, կամ այլ նպատակների համար պետք է օգ­տագործվեին հատկացված գումարները, ինչը չի իրականացվել, և ըստ այդմ՝ համապատասխան ակտ է կայացրել: Ու հիմա Հայաստանի ազգային պատկերասրահը պետք է վերականգնի ֆի­նանսների նախարարության կողմից տրամադրած գումարը, որը ըստ մեզ հասած լուրերի՝ կազմում է մոտ 40 միլի­ոն դրամ:
 
Բայց քանի որ պատկերաս­րահի ղեկավարությունը համամիտ չէ նախարարության այս որոշման հետ, դիմել է դատարան՝ պահանջելով կա­յացված ակտերն անվավեր ճանաչել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նա­և, որ պատկերասրահը, մինչ դատարան դիմելը, բազմաթիվ փորձեր է արել՝ հաշտություն գտնելու համար նախարարության հետ, սակայն նախա­րարությունը համառ է գտնվել և հաշ­տության չի գնացել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել