«Քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ առաջի­կայում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին պաշտոնանկ կանեն, նրանից դժգոհությունը մեծացել է նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություն­ներից հետո, երբ Բերդում նրա պաշտպանած թեկ­նածուն՝ Արծվաբերդի անտառտնտեսության պե­տը, պարտվեց գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանին: Չնայած ՀՀԿ-ն այս տարածքն ազատ էր թողել, սակայն մարզպետը սատարում էր «Արծվաբերդի անտառտնտեսության» տնօրեն Ավետիք Ադամյանին, որի որդին՝ Կարենը, մարզ­պետի առաջին տեղակալն է: Մարզպետը մարզում կորցրել է իր կշիռը, և մարզխորհրդի նիստերին ոչ բոլոր համայնքապետերն են ներկայանում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել