««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները դեռևս գարնանից մտմտացել են, թե ինչպես լուծեն Վանաձորի ավագանու շուրջ ստեղծված խնդիրը: Այն հանգամանքը, որ Վանաձորի ավագանին փոքրամասնությամբ նիստ գումարելով՝ ապօրինություն էր գործում, ի սկզբանե ակնհայտ է եղել, բայց մինչև ՍԴ-ի՝ անցած ուրբաթ կայացրած հայտնի որոշումը, խնդիրը պաշտոնական արձանագրում չի ու­նեցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները՝ որպես խնդրի լուծում, դիտարկում են խոշ­որացման անվան տակ Վանաձորում ավագանու նոր ընտրություններ անցկացնելը: Ենթադրվում է, որ առաջիկա երկու ամիսներին Վանաձորի խոշորացման օրենսդրական փաթեթը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Օրենսդրական փոփոխությունից հետո Լոռու մարզպետարանն իրավունք կունենա Վանաձորում ավագանու ընտրություններ նշանակել: Այդպիսով՝ հնարավոր կլինի ՍԴ որոշումը ևս շրջանցել՝ ձևացնելով, թե ընտրություններն ընդամենը խոշորացումով են պայմանավորված»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել