Ենթագիտակցության վրա հիմնված այս թեստը տալիս է բավական ճիշտ արդյունքներ: Փորձեք և կհամոզվեք ինքներդ:

Պատկերացրեք, որ դուք գնում եք ձեր ընկերուհու ընկերոջ տուն․․․

1. Այնտեղ հասնելու համար դուք ունեք երկու ճանապարհ: Նրանցից մեկն ուղիղ և արագ է, սակայն շատ պարզ և անհետաքրքիր: Մյուս ճանապարհը տեսարժան է և լի զարմանահրաշ տեսարժան վայրերով, սակայն բավական երկար ժամանակ է զբաղեցնում, որպեսզի հասնեք ձեր սիրելի մարդու տուն:

Ո՞ր ճանապարհը կընտրեք՝ երկա՞րը, թե՞ կարճը:

2. Ճանապարհին տեսնում եք վարդի երկու թուփ: Մեկի վրա սպիտակ վարդեր են, իսկ մյուսի՝ կարմիր: Դուք որոշում եք ծաղկեփունջ քաղել ձեր սիրելիի համար:

Ի՞նչ գունային համադրություն կընտրեք՝ կարմիրի և սպիտակի համադրությո՞ւն, թե՞ միագույն:

3. Դուք վերջապես հասնում եք ձեր սիրելիի տուն: Սեղմում եք դռան զանգը, բայց պատասխանում է սպասուհին: Դուք կարող եք խնդրել սպասուհուն հաղորդել, որ դուք եկել եք կամ էլ ինքներդ ուղիղ գնալ նրա մոտ:

Ո՞րն եք գերադասում՝ խնդրե՞լ սպասուհուն, թե՞ դա կանեք ինքներդ:

4. Դուք բարձրանում եք ձեր սիրելիի սենյակ, բայց այնտեղ ոչ ոք չկա: Դուք կարող եք վարդերը դնել պատուհանագոգին կամ անկողնու վրա:

Որտե՞ղ կդնեք ծաղիկները՝ անկողնու վրա՞, թե՞ պատուհանագոգին:

5. Արդեն երեկո է, պետք է քնել: Դուք երկուսով գնում եք տարբեր սենյակներ: Առավոտյան արթնանում եք և վազում եք դեպի սիրելիի սենյակ, որպեսզի բարի լույս մաղթեք: Դուք մտնում եք սենյակ։

Նա արթո՞ւն է, թե՞ քնած:

6. Ժամանակն է վերադառնալ տուն: Եվ կրկին այն նույն երկու տարբերակը՝ կարճ, բայց տաղտկալի և երկար, բայց հետաքրքիր ճանապարհ:

Ո՞ր ճանապարհը կընտրեք՝ կա՞րճը, թե՞ երկարը:

Պատասխաններ

1. Ո՞ր ճանապարհը կընտրեք՝ երկա՞րը, թե՞ կարճը

Ճանապարհները խորհրդանշում են ձեր վերաբերմունքը սիրուն: Եթե ընտրել եք կարճը, նշանակում է՝ դուք սիրահարվում եք հեշտ և արագ: Եթե ընտրել եք երկարը, դուք չեք շտապում և զգացմունքներից չեք կորցնում գլուխը:

2. Վարդերի ի՞նչ համադրություն եք ցանկանում նվիրել սիրելիին

Կարմիր վարդերի քանակը նշանակում է, թե հարաբերություններում որքան եք պատրաստ և ցանկանում տալ: Իսկ սպիտակ վարդերի քանակը՝ որքան եք սպասում ստանալ:

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել