Ադրբեջանի ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Սումգայիթ քաղաքի 17-րդ միկրոշրջանում անհայտ անձինք հարձակում են գործել թիվ 7 երթուղու և երկու այլ ավտոբուսների վրա։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Կատարվածի վերաբերյալ երկու վարկած է շրջանառվում՝ իսլամիստ ծայրահեղականներ և կրիմինալ «ռազբորկաներ»։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունը հերքում են իսլամիստ ծայրահեղականների վարկածը՝ նշելով, որ ավտոբուսները ջարդվել են խուլիգանական դրդումներով։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել