«ՌԴ արտաքին քաղաքակա­նության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան և Հայաստան այցը չի կարելի հա­մարել սովորական: Նշենք, որ Լավրովը հայտարարել է՝ այցելությունները նվիրված են Ռու­սաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերու­թյունների հաստատման 25-ամյակին:
 
«Ռուսաստանը, որ­պես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդ, օգտագործում է ցանկացած՝ թե­կուզ աննշան հնարավորություն, որպեսզի ցուցադրի իր ակտի­վությունն առաջին հերթին Երևանին և Բաքվին: Առավել ևս, եթե խոսքը թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի և թ՛ Ադրբեջանի համար այդքան կարևոր տարեդարձերի մասին է, ապա այդ դեպքում արդեն սխալ կլինի Լավրովի այցն անվանել սովո­րական այցելություն: Ուստի, կարծում եմ, որ հենց այս իրադարձությունն է նրա այցելության գլխավոր պատճառը: Չկան ինչ-որ թաքնված նպա­տակներ, խորամանկություններ կամ ինչ-որ «ճկուն դիվանագի­տություն»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Տրոֆիմչուկը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել