«Պարզվում է՝ գեներալ Մանվելի մոտ «կյանքի նոր նպատակ» է առաջացել՝ ստեղծել կանանց կամավորական ջոկատ: Ու ողջ օրը նստած Վիգեն Սարգսյանի ականջին՝ փորձում է «էդ գործը» գլուխ բերել: Ասում են՝ գրեթե արդեն համոզել է Վ. Սարգսյանին: Որ Նազիկը (գեներալի կինը) ղեկավարի էդ ջոկը՝ հարցրինք մեր աղբյուրին: «Ոչ, որ Հայաստանում էլ Իսրայելի նման կանանց ուժեղ բատալիոն ըլնի»: Ի դեպ, նոյեմբերի երրորդ տասնօրյակում Մանվել Գիգորյանի գլխավո­րությամբ կտոնվի նրա ղեկավարած հինգերորդ բրիգադի 25-րդ տարեդարձը, որին կմասնակցի երկրի գերագույն գլխավոր հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը, նաև՝ Պնախարար Վիգեն Սարգսյանը: Բոլորով կգնան Եռաբլուր, ապա էջմիածնի «Վան» ռեստորանային համալիր՝ նշելու տոնը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել