168․am-ը գրում է 

Արական սեռի Մուհամեդ եւ Մոհամադ մուսուլմանական անունը նորածինների ամենատարածված անուններից մեկն է դարձել Ավստրիայի մայրաքաղաքում:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարվա ընթացքում այն տեղ է գտել ոչ միայն տղաների ամենատարածված անունների տասնյակում, այլեւ վստահորեն շարժվում է դեպի այդ ցուցակի առաջին հորիզոնական: Այդ մասին հայտնել է Kronen Zeitung ավստրիական թերթը:

Վիեննայի վարչակազմն ամեն տարի կանոնավոր կերպով կազմում է տեղական ծննդատներում ծնված աղջիկների եւ տղաների համար սիրված անունների ցանկը: Քաղաքապետարանի պաշտոնական էջում զետեղված այս ցուցակում թվարկվում են բացառապես ավանդական եվրոպական անուններ: Սակայն կան նաեւ փակ տեղեկություններ, որոնք նախատեսված են սոսկ ներքին օգտագործման համար: Այս տվյալների համաձայն, Մուհամեդ անունը հինգ տարի շարունակ վստահորեն գտնվում է Վիեննայում տարածված անունների տասնյակում եւ 2016 թվականին նույնիսկ բարձրացել է հինգերորդ հորիզոնական:

Հրատարակությունը նշում է, որ, 2017 թվականի արդյունքներով, այս անունը էլ ավելի մեծ տարածում կգտնի: Ըստ նրա՝ պատճառը Մերձավոր Արեւելքից եւ Աֆրիկայից ժամանողների անվերահսկելի միգրացիան է, որոնք փախստականի կարգավիճակ եւ սոցիալական նպաստ ստանալով Ավստրիայում, վերջին երկու տարվա ընթացքում համատարած սկսել են շատ երեխաներ ունենալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել