1. «Ես սիրում եմ քեզ, ես ուղղակի սիրահարված չեմ քեզ». նշանակում է, որ տղամարդը ցանկանում է կրկին զգալ այն, ինչ զգացել է հարաբերությունների սկզբում, որ կարոտել է սրտի թրթիռը և կցանկանար ևս մեկ անգամ այն զգալ:

2. «Իմ զգացմունքը քո հանդեպ շատ ուժեղ է, և ես չեմ կարող այն հաղթահարել»: Այս արտահայտությամբ տղամարդը ցանկանում է ծածկել այն փաստը, որ վախենում է զրկվել ազատությունից:

3. «Ես ուզում եմ, որ մենք ընկերներ մնանք»։ Սա հարվածը մեղմացնելու տարբերակ է:

4. «Չէի ուզում քեզ նեղացնել»: Քայլն անելուց առաջ նա գիտեր, որ կցավեցնի ձեզ, այնպես որ, ստում է: Ուղղակի հետո խիղճը տանջում է, և այս արտահայտության միջոցով փորձում մեղմացնել իրավիճակը:

5․ «Մենք պետք է խոսենք». վտանգավոր այս արտահայտությունից լավ բան մի սպասեք: Նա ասելու է այնպիսի մի բան, որ ձեզ, միանշանակ, դուր չի գա:

6. «Ես արժանի չեմ քեզ»: Նա որոշել է թողնել ձեզ, բայց ցանկանում է, որ դուք արագ հաղթահարեք այդ պահը, որպեսզի իր խիղճը չտանջի:

7. «Մի օր դու շնորհակալ կլինես ինձ սրա համար»: Սա ևս ասվում է մեղքի զգացման հետևանքով:

8. «Նա ինձ համար քրոջ պես է»: Որպեսզի իրեն շատը վատը չհամարեն, նա կնոջը, ում հետ դեմ չէր լինի անկողին մտնել, անվանում է հարազատ կերպով:

9. «Ես չէի ուզում նրան սիրահարվել, այդպես ստացվեց»: Նա երևի անգամ սիրահարված էլ չէ ուրիշին, այլ մտածում է այլ օրգանով։

10. «Չէի լսել զանգը»: Դժվար թե մեր օրերում հնարավոր լինի չնկատել հեռախոսի զանգը:

     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել