sputnikarmenian․am-ը գրում է 

Հայաստանում աշխատանքի տարիներին «Գազպրոմը» երկրից ոչ մի ցենտ չի տարել։ Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտնել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով` Հայաստանի գազատար համակարգի բաժնետոմսերն աշխարհում էլ ոչ ոքի չէին հետաքրքրի հենց այն պատճառով, որ այնտեղից դիվիդենտներ չեն գալիս։

««Գազպրոմը» շահույթ չի ստանում, ընդ որում այն մեր երկրի գազաֆիկացման մակարդակը բարձրացրել է 18–ից մինչև 96%, իսկ ստորգետնյա գազապահեստարանի ծավալը մեծացրել է 60–ից մինչև 150 միլիոն խորանարդ մետր»,–ասաց վարչապետը։


ամբողջական նյութը կարդացեկ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել