Վիրաբույժը կանանց կտրականապես արգելում է ուգգիներ կրել: Մոտենում է ձմեռը, և նորաձևությանը հետևող երիտասարդությունը սկսելու է զգեստապահարանը լցնել տարատեսակ հագուստներով: Չի մոռացվի նաև կոշիկի տեսականին: Արդեն մի քանի տարի է աղջիները ձմռանը կրում են ավստրալիական ծագման կոշիկ՝ ուգգի: Դրանք փափուկ են, թեթև և հարմարավետ, ինչպես վստահեցնում է վիրաբույժ Իեն Մակդեմոտը, մեծ վնաս են հասցնում մեր առողջությանը:

Ոտքը դրանց մեջ շատ ազատ է լինում, ինչը հանգեցնում է ոտնաթաթի տձևացման և քայլվածքի վատացման: Ոչ ամուր տակացուի պատճառով կրունկները պաշտպանված չեն լինում և կարող են ստանալ բազմաթիվ ներքին վնասվածքներ:

Որպեսզի ուգգիները չսայթաքեն, կրողը ստիպված է լինում ոտքն անընդհատ լարված պահել: Դա անդրադառնում է ծնկների, ազդրերի վրա և կարող է հիվանդությու ներ առաջացնել:

Ուգգիները հատկապես վնասակար են երեխաներին, քանի որ նրանց ոսկորները փխրուն են և դեռ ենթակա ձևափոխման: Վտանգի են ենթարկվում ոտքերը, մեջքի հատվածը, ողնաշարը:

Եթե չեք կարող լիովին հրաժարվել ուգգիներից, ապա, գոնե, կրճատեք դրանք կրելու հաճախականությունը և տևողությունը՝ հնարավորինս հասցնելով նվազագույնի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել