Դուք զգում եք, որ բոլորից տարբերվում ե՞ք։ Մի՛ վախեցեք, ձեզ հետ ամեն ինչ նորմալ է։
Համաձայն Մայրես-բրիգս տիպոլոգիայի՝ գոյություն ունի մարդու մի քանի տիպ։ Նրանց մեջ կա մեկը, որ հանդիպում է շատ հազվադեպ։
Նրանք ունեն յուրահատուկ բնութագիր, որ տարբերում են մյուսներից։

1․ Նրանք հաճախ իրենք իրենց լարում են։
Այս տիպի մարդիկ շատ են մտածում։ Նրանք չեն կարող ուղղակի գետի հունով ընթանալ։
Այսպիսիք իրենց երբեք հանգիստ չեն զգում։

2․ Նրանց կրեդոն է՝ «Ամեն ինչ կամ ոչինչ»։
Որակը ավելի կարևոր է, քան քանակը։
Այս մարդիկ երբեք չեն համակերպվում փոքր անհարթություննորի հետ։ Նրանց կյանքում ամեն ինչ իդեալական պիտի լինի։

3․ Նրանք լի են հակասություններով։
Ժամանակ առ ժամանակ նրանք շատ հակասական են։ Նրանց տրամադրությունը շատ արագ փոփոխվում է, ինչի պատճառով դժվար է հասնել այս մարդկանց հետևից։

4․ Նրանց համար դժվար է արտահայտել մտքերը խոսքերով։
Նրանց համար դժվար է ձևակերպել սեփական մտքերը։ Հաճախ նրանց մտքերն այնքան խճճված են, որ դժվար է հասկանալ՝ ինչ են նրանք ուզում ասել։

5․ Նրանք ամեն տեղ կարող են հարմարվել։

Ընդհանուր առմամբ՝ նրանք բավականին ճկուն մարդիկ են, որոնք կարող են ինտեգրվել յուրաքանչյուր շրջապատ։

6․ Նրանք արձագանքող են և զգայուն։

Անհավանական ջերմ և հոգատար մարդիկ են։ Նրանք կանեն ամեն ինչ կարիքավորին օգնելու համար։
Նրանք կարող են զգալ և գիտակցել ուրիշի իրավիճակը և երբևէ չնեղացնել որևէ մեկին։

7․ Նրանք աշխատասեր են։
Դուք չեք հանդիպի այս տիպի մարդու, որը ծույլ լինի։ Երբ գործը վերաբերում է աշխատանքին, նրանք համառորեն պայքարում են նպատակին հասնելու համար։ Նրանք շատ շուտ սովորում են և հասկանում, որ ոչինչ այս կյանքում չի տրվում հենց այնպես։


8. Նրանք հավատում են իրենց ներքին ձայնին։
Սա նրանց ամենաուժեղ կողմերից մեկն է։ Ունենալով զարգացած ինտուցիա՝ այս մարդիկ այն օգտագործում են բավականին հաճախ, մինչդեռ մյուսները արհամարհում են նմանատիպ զգացումները։ Այս մարդկանց ինտուիցիան միշտ նրանց օգնում է։

9․ Նրանք սիրում են գրել։
Այս տիպի մարդիկ ավելի շատ գերադասում են գրել, քան խոսել։ Նրանք շատ շփվող չեն: Հանգստանում են միայն այն ժամանակ, երբ գրում են։ Դա օգնում է ստեղծագործական մտքին։

10․ Նրանք միայնակ են։

Նրանց հաճախ կարելի է տեսնել միայնակ զբոսնելիս կամ սրճարանում, սակայն մենություն նրանք չեն զգում։ Դիտմամբ առանձնանում են աշխարհից՝ իրենք իրենց հասկանալու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել