Շատ ժամանակներ առաջ հայոց բանակում ծառայելը ազնվականի, իշխանավորի, հարուստի մենաշնորհն էր․ նրանց զավակներն էին երկիրը պահում, կռվում, պաշտպանվում, արշավում։
Հասարակ մարդիկ բանակ չէին զորակոչվում, մնում էին իրենց գործին։ Հայրենիքը պաշտպանելը մեծ պատիվ էր համարվում։
Միմիայն երկրին սպառնացող մեծ վտանգի դեպքում էին ռամկական զորաջոկատներ հավաքագրում բանակի համար,
ու այդ ժամանակ մեր երկրի սահմաններն անչափելի էին։

Հիմա իշխանություն, դիրք, հարստություն ունեցողը փախցնում է իր որդուն բանակից, ու բանակը սոցիալապես անապահովների, աղքատների, դիրք չունեցողների, ռամիկների զավակներն են համալրում։

Արժեհամակարգային այս վթարը եթե չկարողանանք շտկել, ապա մեր պետությունը երկար կյանք չի ունենա այս հարևանների պարագայում․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել