Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life-ն առաջինն է  հայտնել,իր ընթերցողներին, որ հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը մայրիկ է դարձել։ Գոհարն այս ընթացքում խուսափում էր հարցազրույց տալ փոքրիկի մասին, քանի որ նախընտրում է չխոսել անձնական կյանքին վերաբերող հարցերի մասին։ Մայրանալուց հետո հաղորդավարուհին այսօր առաջին անգամ ներկայացավ հանրությանը` «Մանկական Եվրատեսիլ 2017»–ի թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ։ Մրցույթիին Հայաստանի մասնակից փոքրիկ Միշան Գոհարին բարի վերադարձ մաղթեց ծաղկեփնջով։

Լրագրողների հետ հանդիպումից հետո Tert.am Life-ն առանձնազրույց ունեցավ Գոհարի հետ, որի ժամանակ նորաթուխ մայրիկն առաջին անգամ խոսեց որդու մասին։

«Դեռ այնքան քիչ ժամանակ է անցել, որ զգացողություններս, իսկապես, շատ խառն են։ Երեխայի ծնունդն ինձ համար երկար սպասելի էր։ Երբ հասուն տարիքում ես մայր  դառնում, և՛ պատասխանատվությունն է մեծ, և՛ զգացողություններն են խառը. գիտես, որ ինչ–որ հրաշք է բնակվում ձեր տանը, սակայն լիարժեք չես գիտակցում` ինչ է կատարվում, քանի որ դեռ շատ փոքրիկ է։ Ընտանիքում բոլորս հուզված ենք։  Ճիշտն ասած, դեռ չենք հասկանում` ինչ է կատարվում մեզ հետ, սակայն հեքիաթ է»,– ասաց հաղորդավարուհին։

Նա և ամուսինը` «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանը ուշի ուշով հետևում են փոքրիկ Վանի ամեն դիմախաղին։ «Ամեն օր փորձում ենք ինչ–որ նորություն նկատել` ինչպես է արձագանքում  ձայնին, շարժումներին։ Դեմքի յուրաքանչյուր միմիկա հիացմունք ու հուզմունք է առաջացնում։ Կամաց–կամաց սկսում է ժպտալ։ Դեռ մեկումեջ ենք նկատում ժպիտը, որովհետև փոքրիկ է»,– նշեց Գոհարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել