Panorama.am-ը գրում է.

Ազգային ժողվում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղեց վարչապետին կից շուրջ 20 խորհուրդների վերաբերյալ։

«Գիտատեխնիկական խորհուրդ, Կայուն զարգացման խորհուրդ, ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող, Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, Սոցիալական ներդրումների խորհուրդ և բազում այլ խորհուրդներ, որոնք կոչված են ոլորտային ուսումնասիրել, վերլուծություններ անել ու վարչապետի մակարդակով առաջարկություններ անել, որպեսզի դրանք հետագայում դառնան որոշում ու քաղաքականություն։ ԱԺ հարակից տարածքում փոքր ու միջին ձեռնարկատերերը  իրենց բողոքի ձայնն են բարձրացնում և պարոն վարչապետ Ձեր պաշտոնավարման օրոք այդ խորհուրդներից որևէ մեկը նիստ չի գումարել։ Խնդրում եմ, պարզաբանեք ինչու՞»,- ասաց պատգամավորը։

Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ այդ խորհուրդները ստեղծվել են վաղուց։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել