Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը կշռել է իր և իր ընկերների 15-20 տարբեր տարիքային խմբերին պատկանող երեխաների դպրոցական պայուսակները և պարզել, որ միջինում 12 տարեկան երեխայի դպրոցական պայուսակը կշռում է 5 կգ 200 գրամ:

«Որպեսզի պատկերավոր լինի, թե ինչ քաշ է 6-րդ դասարանի երեխայի համար, ասեմ՝ ճիշտ այդքան՝ 5.2 կգ կշռում է ԱԿՍ 74 ինքնաձիգն ամբողջությամբ լիցքավորված փամփշտակալով, վրան էլ ամրակցված 40 մմ-անոց «ՌՊ» նռնականետը՝ նռնակն էլ մեջը», - ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց պատգամավորը:

Բացի այդ, պատգամավորն ուսումնասիրել է նաև միջին գնի սահմաններում շուկայում վաճառվող ուսապարկերը և պարզել, որ դրանք հարմարեցված չեն բեռը ուսերից մինչև կոնքամաս համաչափ բաշխելու համար: Ասաց, որ նաև դիտարկել է տվյալներ, որոնց համաձայն՝ երեխաները համակարգիչների ու պլանշետների դիմաց անցկացնում են մինչև 6 ժամ:

Պատգամավորը կառավարությունից հետաքրքրվում էր, թե ի վերջո ե՞րբ են դասագրքերը թվայնացվելու, այդ դասագրքերը տեղափոխվելու պլանշետի մեջ:

Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ի պատասխան պատգամավորի հարցին, ասաց, որ էլեկտրոնային կրթությանն անցումը ծախսատար է և կարող է բյուջեի վրա «լուրջ ծանրություն» լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել