ԱՄՆ-ն երկար տարիներ առաջատար ուժ կլինի գազի և նավթի գլոբալ շուկայում թերթաքարային էներգակիրների արդյունահանման բումից հետո: Այսպիսի կանխատեսում է արել Միջազգային էներգետիկ գործակալությունը (IEA):

2025 թ. նավթի ամերիկյան արդյունահանման աճը կհավասարվի Սաուդյան Արաբիայի ամենամեծ ընդլայնման շրջանի ցուցանիշերին, իսկ ամերիկյան գազի ծավալները կգերազանցեն ծավալները, որոնք մի ժամանակ ունեցել է ԽՍՀՄ-ը:

Bloomberg-ի հաղորդմամբ՝ այս մասին IEA-ն հայտնել է «Համաշխարհային էներգետիկ կանխատեսում» ամենամյա զեկույցում: Թերթաքարի արդյունահանման բումն ԱՄՆ-ին, որը մինչ այդ էներգակիրների խոշորագույն ներկրողն էր, կվերածի աշխարհի խոշորագույն արտահանողի:

Գործակալության փորձագետները համոզված են, որ ընդհանուր առմամբ թերթաքարային նավթի ներուժը հասնում է 105 մլրդ բարելի, իսկ մինչև 2025 թ. դրա արդյունահանումը հնարավոր կլինի մեծացնել 34%-ով՝ մինչև 9 մլն բարել օրական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել