Tert.am-ը գրում է.

Մոսկվայում քննիչները քրեական գործ են հարուցել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատասենյակում գաղտնալսող սարքերի հայտնաբերման առնչության:

Ինչպես հայտնում է interfax.ru-ն, քաջատեղյակ աղբյուրներին հղումով, քրեական գործով անցնող մարդ դեռևս չկա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել Ջիգարխանյանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տանը՝ հայտնաբերելով դերասանի՝ ավելի վաղ կորած անձնագիրը, ինչպես նաև նրա բժշկական թղթերը:

Հիշեցնենք, որ Ջիգարխանյանի ու նրա կնոջ շուրջ ընտանեկան սկանդալը ծագել էր հոկտեմբերի կեսին: Հայտնի է, որ դերասանը հոսպիտալացվել էր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ խոշոր վեճի ժամանակ ինքնազգացողության վատացման պատճառով: Այնուհետև Ջիգարխանյանը կնոջը «գող», «սրիկա» էր անվանել՝ նրան մեղադրելով իր ունեցվածքը՝ այդ թվում նաև 3 բնակարանը յուրացնելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել