Aysor.am-ը գրում է.

Այսօր ազգային ժողովում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կիսվեց Լոնդոն կատարած այցելության տպավորություններով: Նա ասաց, որ այցելությունն իրականացվել է «Աէրոֆլոտ» ընկերության միջոցով, Մոսկվայի օդանավակայանով:

Նրա խոսքով՝ օդանավ բարձրանալիս, հենց դռան մոտ եղել են բացառապես ռուսական թերթեր և պատգամավորի համար տարօրինակ էր՝ ինչո՞ւ ուղևորներին չեն առաջարկվում հայկական թերթեր, քանի որ այդ չվերթը նաև ՀՀ-ի սեփականությունն է: Բացի այդ, հայերենը օդանավում չի օգտագործվում:

«Երբ Լոնդոնից վերադարձանք Մոսկվա, անձրևոտ եղանակ էր, օդանավից պետք է իջնեինք «տռապով», որի հայերեն տարբերակը, ցավոք սրտի, չգիտեմ: Դա համապատասխան սարքով ծածկված էր, որպեսզի ուղևորները չթրջվեն: Նույն օրը մենք, բնականաբար, պետք է գայինք Երևան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել