ՀՀԿ հաղթանակի դեպքում 2 անգամ ավելի շատ կավելանան ծիտիկները, ծաղիկներն ու վայֆայերը: Ամիրյանի ասֆալտը կփոխվի, երթուղայինների վարորդները դուխի կցանեն ու պարտադիր կգրանցվեն Ֆեյսբուքում: Աթոռների տեղադրումը կշարունակվի, ու աթոռները կարող ա էդ ժամանակ հասնեն Չարբախ: Տարոն Մարգարյանը կշարունակի բոլորին ապացուցել, որ ինքը ՀՀԿ-ի հետ, օլիգարխների հետ ոչ մի կապ չունի: Ընդհանուր կմնա էն, ինչ որ կա:

ԲՀԿ հաղթանակի դեպքում Երևանի աղբահանությամբ կզբաղվեն Ուկրաինայից Հայաստան եկած ստրպտիզ պարուհիները՝ բելառուսական տրակտորներով, տրակտորների վրա գրված կլինի՝ «Ժողովրդի հետ, Ժողովրդի համար», ինչպես նաև, «Ձեր զիբիլը մեր գործն ա»: Թագավորը գոհ կմնա տրակտորներից, հանձնակատարից ու կարևորը ուկրաինկեքից:

ՕԵԿ հաղթանակի դեպքում: ՕԵԿ-ը բարոյական կուսակցություն է: :D

ՀԱԿ հաղթանակի դեպքում դարձի եկած իշխանության հանձնակատարները արդեն կկարողանան բարձր գոռալ «Լևոն՝ նախագահ», կսկսեն պարապել. «Հիմա, հիմա»:

ՀՅԴ հաղթանակի դեպքում երևանցիները կունենան ոչ միայն կալաշնիկով ավտոմատ, այլև նրանց անչափահաս երեխաներին կբաժանվեն նագաններ, իսկ պապիկներին՝ «Մոսիններ»: ՀՅԴ-ն կստեղծի Երևանի առանձին ոստիկանություն, որն էլ կղեկավարի դաշնակցական քաջ բազեն:

«Բարև, Երևան» դաշինքի հաղթանակի դեպքում Զորավարն անդադար կայցելի քաղաքապետ Արմեն Մարտիրոսյանին և կհորդորի, որ քաղաքապետարանը թույլ չտա Րաֆֆու երթերն ու ցույցերը: Երևանի նահանգապետ Արմեն Մարտիրոսյանը Երևանին կմիացնի Արագածոտնի մարզի կողմից գրավված Ապարանը, և հետայդու Արմեն Մարտիրոսյանը կլինի ոչ թե ապարանցի, այլ միանգամից երևանցի քաղաքապետ:

«Առաքելություն» կուսակցության հաղթանակի դեպքում ... ֆանտազիաս չի հերիքում:

Շնորհակալություն ուշադրության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել