ՀՀ զինված ուժերը որակական առումով 2016թ.-ից հետո աննախադեպ դրական արդյունք են գրանցել: Մեր պաշտպանական համակարգը գրեթե անխոցելի է, դիտարկման համակարգը 100%-ով վստահելի և վերահսկելի, որի վառ ապացույցն է թշնամու դիվերսիոն գործողությունների բացարձակ ձախողումը կամ իսպառ վրացումը, քանի որ հասկացել են, որ այլևս դիվերսիա անելն անիմաստ ռազմական տակտիկական քայլ է իրենց համար: ՀՀ զինված ուժերում միջանձնային հարաբերությունները նույնպես գտնվում են թերևս ամենաբարձր մակարդուկում (թու, թու, թու), եթե հարցեր էլ լինում են, ապա հարթվում են զորամասի ներսում, այլ ոչ թե նախկինի պես դրսից մարդ բերելու մեթոդով:
Մեր բանակի հզորացման գործին բառացիորեն լծված է յուրաքանչյուրս, ով ինչով կարողանում է, բանակի կողքին է կանգնում: Անցել է այն ժամանակաշրջանը, երբ բանակը դիտարկվում էր որպես կյանքի համար ռիսկային գոտի, այն ավելի ապահով է դարձել: Էլ ավելի ապահով ու անվտանգ են դարձել մեր դիրքերը, ու սա շնորհիվ նորից համայն հայության, ովքեր մեկ մարդու պես իրականացրին մի ծրագիր, որը 2016թ.-ի ապրիլից առաջ թվում էր անհարին, քանի որ շատ մեծ գումարների հետ կապ ուներ: Այսօր, բացի դիրքապահ զինվորից, թիկունքում գլխավոր հրամանատարությունը ևս կարող է իրականացնել սահմանի դիտարկում հենց թիկունքի ցանկացած կետից: Այստեղ տեղին է ասել, որ օձն իր պորտով, հավքն իր թևով չի կարող խախտել մեր սահմանը... Մեր պաշտպանական ու կանխարգելիչ հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան կարելի էր պատկերացնել: Այդպիսին է նաև մեր հակահարված տալու համակարգը, իսկ եթե թշնամին դրանում կասկած ունի, ապա կարող է փորձել ու կտեսնի, թե մի քանի ժամում ինչպես ենք հայտնվում Մոնթեի նախանշած սահմաններին...
Հայոց հզոր բանակիս ցավը տանեմ, մեր անվանգության, առաջխաղացման, հաղթանակի 100%-ոց երաշխիքն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել