Yerkir.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիա այցի ընթացքում անակնկալ հրաժարական տված` Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին 10 օր անց գրառում է արել իր թվիթերյան էջում՝ տեղեկացնելով Լիբանան վերադառնալու մասին:

«Ժողովուրդ, ես լավ վիճակում եմ, երկու օրից կվերադառնամ Լիբանան: Ընտանիքս Սաուդյան Արաբիայում է՝ բարիքի երկրում»,-գրել է Հարիրին, ով կասկածվում է պատանդառված լինելու և ստիպողաբար հրաժարական տալու մեջ:

Լիբանանի նախագահ Միշել Աունն իր հերթին հայտարարել է, որ Հարիրիի՝ Բեյրութ վերադարձը առիթ կտա քննարկելու նրա հրաժարականի պայմանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել