Panorama.am-ը գրում է.

Խորհրդարանն այսօր շարունակում է քննարկել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։

«Մենք պետք է նայենք, թե սահմանամերձ բնակավայրերում որքանով է արդյունավետ մեր տարվող քաղաքականությունը, քանի որ սահմանամերձ բնակավայրերը շարունակվում են դատարկվել, և ընդ որում արտագաղթը երկու ուղղությամբ է, մեկը՝ հանրապետության դեպի ավելի խոշոր բնակավայրեր, մյուսը՝ արդեն սովորական դարձած հանրապետությունից դուրս»,- նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտնեց, որ կան արտադրական ձեռնարկություններ, որոնք  անմիջապես սահմանի վրա են, և պարզվում է, երբ որ գնում են այդ ձեռնարկությունների ներկայացուցիչները բանկերից վարկ վերցնելու, նրանց ոչ միայն ավելի ցածր տոկոսով չեն վարկ տրամադրում, այլև ընդհակառակը, տոկոսը բարձրացնում են՝ պատճառաբանելով, որ իրենք ռիսկային գոտում են, ցանկացած արկից ձեր ձեռնարկությունը կարող է փլուզվել, ավիրվել, և այդ ձեռնարկությունները սովորականից առնվազն մի քանի տոկոսով ավելի վարկ են վերցնում։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել