Մեր տեղեկություններով` օրերս Հայաստան կգա «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցի ներկայացուցիչը` Գագիկ Ծառուկյանի հետ «կինո Մոսկվայի» հարևանությամբ հյուրանոցի պայմանագիրը կնքելու համար, որի շինարարությունը շատ արագ տեմպերով է ընթանում։ Հիշեցնենք, որ հյուրանոցի կառուցման համար նախատեսված է ներդնել 100 մլն դոլար։ 


Ի դեպ, օլիգարխները միմյանց հետ մրցում են ոչ միայն ներդրումների հարցում, այլև` արտադրության, մասնավորապես` տեքստիլ արդյունաբերության. հիշեցնենք, որ տեքստիլի զարգացման «գործում» արդեն իսկ կան երկու հայտնի անուններ` Ծառուկյան և Ալեքսանյան։ 

Բանն այն է, որ ԵԱՏՄ տարածքում տեքստիլի անհաշիվ պահանջարկ կա, որը կարող է Հայաստանը բավարարել։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել